Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը չի կարողանա վերականգնվել մինչև Իտալիայի A Սերիայի 11-րդ տուրի «Յուվենթուս»-ի դեմ հանդիպումը, հաղորդում է Goal.com-ը:
Հոլանդացի կիսապաշտպանի ապաքինումը ավելի շատ ժամանակ կխլի, քան նախապես պլանավորվում էր:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բժիշկները խոստացել էին Ուեսլիին շարք վերադարձնել հոկտեմբերի վերջին:
Նշենք, որ «Յուվենթուս»-ի դեմ խաղը կայանալու է նոյեմբերի 3-ին, ինչը նշանակում է, որ Ուեսլին շանսեր չունի խաղին մասնակցելու համար:






































