Nokia ընկերությունը սելֆիի սիրահարների համար նոր Windows սմարթֆոն է մշակում, գրում է hitech.vesti.ru-ն: Այն Microsoft-ի կողմից Nokia-ն ձեռք բերելուց հետո Windows Phone 8.1-ի բազայի վրա թողարկված առաջին սարքավորումը կլինի:
Ավտոինքնանկար ստեղծելու համար մշակված ապարատը հայտնի է Superman կոդային անվանումով: Մասնավորապես, այն 4,7-դյույմանոց էկրան և առջևից 5-մեգապիքսելանոց տեսախցիկ կունենա:
Լուրերի համաձայն՝ Microsoft-ը WP 8.1 օպերացիոն համակարգի համար երկու թարմացում է պատրաստում, որոնք կթողարկվեն 2014 թ. ընթացքում: Առաջին թարմացումը կներկայացվի հուլիս ամսին, Super-ի դեբյուտը նույնպես այդ ժամանակ է սպասվում։











































