Ամերիկյան Green Day փանկ խումբը հոկտեմբերի 29-ին հայտարարել է ԱՄՆ-ում կայանալիք շրջագայության մի շարք համերգների հետաձգման և չեղյալ հայտարարման մասին: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը:
Հոկտեմբերի վերջից մինչև դեկտեմբեր նախատեսված ինը համերգները հետաձգվել են: Բացի այդ, խումբը հետաձգել է 21 ելույթներ, որոնք նախատեսված էին 2013 թ. հունվարից մինչև փետրվար: Բոլոր այդ համերգները պետք է ընթանային Միացյալ Նահանգներում:
Գրաֆիկի փոփոխությունների վերաբերյալ որոշումը կապված է այն բանի հետ, որ Green Day-ի առաջատար Բիլ Ջո Արմսթրոնգը բուժում է ստանում թմրանյութային կախվածությունից ազատվելու համար:
Բիլ Ջո Արմսթրոնգը մեկնել է վերականգնողական կենտրոն սեպտեմբերի 24-ին՝ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 21-ին Լաս Վեգասում համեգրի ժամանակ նա հունից դուրս է եկել, ոչ ցենզուրային խոսքեր է ասել և նույնիսկ ջարդել է կիթառը: Խումբն, իհարկե, ներողություն է խնդրել հանդիսատեսից, իսկ Արմսթրոնգը մեկնել է բուժման:








































