Իսրայելական իշխող «Լիկուդ» կուսակցության անդամները քվեարկել են հօգուտ «Մեր տունն Իսրայելն է» աջ ծայրահեղականների հետ միության: Այսպիսով՝ երկու շարժումները արտահերթ խորհրդարանական ընտրությունների են գնում միասնական ցուցակով՝ չնայած վարչապետ Բենիամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ»-ի ներսում այդ քայլը լրջորեն քննադատվել է: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
«Ես ցանկանում եմ հստակ հայտարարել՝ «Լիկուդը» կշարունակի մնալ անկախ կուսակցություն, որը հետագայում կգնա իր կուրսով՝ Իսրայելի անվտանգության, Իսրայելի պաշտպանության, Իսրայելի ժառանգության պահպանման կուրսով,- ասել է քաղաքական տեսաբան Այալա Հասոնը:-Միությունը, որը կգլխավորի Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանը, ունի հաղթանակի ամենալուրջ շանսերը՝ հաշվի առնելով քաղաքական ձախ թևի չհամախմբված լինելը: Եթե ձախ կենտրոնամետները պատասխան քայլ չանեն, ապա արդյունքը միանգամից պարզ կդառնա: Եթե մի քանի ձախ կենտրոնամետ կուսակցություններ միավորվեն, ապա բաց խաղ կսկսվի»:
Կնեսետում արտահերթ ընտրությունները նշանակված են հունվարի վերջին: Նախորդ կաբինետն ու խորհրդարանը ցրվել են հաջորդ տարվա բյուջեի հաստատման հարցում անհաղթահարելի խնդիրների պատճառով:









































