Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ` Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել է Интер РАО ЕЭС-ի հետ համագործակցության անհրաժեշտության մասին` 2013 թվականի հունվարից էլեկտրաէներգիա ներկրելու համար:
«Հունվարից մեզ անհրաժեշտ է էլեկտրաէներգիա ներկրել Ռուսաստանից: Մենք պատրաստ ենք այդ թեմայով համագործակցել Интер РАО ЕЭС-ի հետ: Մենք պատրաստ ենք հանդիպել և բանակցել նորմալ հարաբերություններ ունենալու համար»,- ասել է նա:
Նշվում է, որ Վրաստանի քաղաքացին մեկ կիլովատտ էլեկտրաէներգիայի համար վճարում է 0.107 դոլար, Ադրբեջանի քաղաքացին` 0.072 դոլար, իսկ Հայաստանի քաղաքացին՝ 0.06 դոլար:










































