Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին ուրախությամբ է արձագանքել այն փաստին, որ «Ոսկե գնդակ» մրցանակի հաղթողի հավակնորդների մեջ են ընդգրկվել իր երեք խաղացողներ՝ Ջանլուիջի Բուֆոնը, Անդրեա Պիրլոն ու Մարիո Բալոտելին:
«Սա հիանալի նորություն է իտալական ֆուտբոլի համար: Սա մեզ մեծ լավատեսություն է տալիս: «Ոսկե գնդակ»-ի երեկ հավակնորդ ունենալը հիանալի է»,- Պրանդելիի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
Հիշեցնենք, որ անձամբ Պրանդելին ընդգրկվել է «Տարվա լավագույն մարզիչ» մրցանակի հավակնորդների ցուցակում:
Նշենք նաև, որ հաղթողի անունը պարզ կդառնա հունվարի 7-ին:






































