iravaban.net-ը գրում է «Տարիներ շարունակ նոտար կարող էին դառնալ միայն այն անձինք, ովքեր նոտարի մոտ 6 ամիս անցել էին ստաժավորում: Ընդ որում, ստաժոր ունենալը նոտարի իրավունքն է, հետևաբար՝ ոչ ոք չի կարող պարտադրել նոտարին ունենալ ստաժոր:
Ընդ որում, նոտարը միաժամանակ կարող է ունենալ ոչ ավելի, քան երկու ստաժոր: Այս դրույթն ամրագրված է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում: Հետագայում՝ 2011թ. օրենքում կատարված փոփոխության արդյունքում որոշակիորեն «ազատականացվեց» ոլորտը. օրենքով սահմանվեց, որ նոտարի թեկնածուների որակավորման ստուգմանը կարող է մասնակցել և նոտարի պաշտոնում նշանակվել նաև իրավաբանի առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան ունեցող` Հայաստանի Հանրապետության գործունակ քաղաքացին` անկախ ստաժավորման հանգամանքից:
Որակավորման ստուգումը հանձնած նման անձինք նոտարի պաշտոնում նշանակվում են կառավարության սահմանած կարգով նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցմանն ուղղված եռամսյա դասընթացը ավարտելուց հետո: Այսինքն՝ նոտար դառնալու ճանապարհին այն իրավաբանների համար, ովքեր նախապես չեն անցել ստաժավորում, օրենքով սահմանվեց ևս մեկ լրացուցիչ քայլ՝ նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցում, որից հետո միայն անձը կարող է նշանակվել նոտար:
Մանրամասները՝ iravaban.net-ում








































