Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին, ով «Վիլյառեալ»-ի հետ խաղում դարձավ գոլի հեղինակ (3:2), իր 40-րդ գոլը խփեց ընթացիկ մրցաշրջանում:
Այսպիսով՝ Արգենտինայի հավաքականի խաղացողն իր ակումբի կազմում 5-րդ մրցաշրջանն անընդմեջ առնվազն 40 գոլ է խփել:
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին 27 գոլ է խփել Լա Լիգայում, 8 գոլ՝ Չեմպիոնների լիգայում և 5 գոլ՝ Իսպանիայի գավաթի խաղարկությունում:






































