Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին հայտարարել է, որ իր թիմի ֆուտբոլիստ Ուեսլի Սնեյդերը բաց է թողնելու «Յուվենթուս»-ի դեմ խաղը:
Նշենք, որ հոլանդացին խաղադաշտ դուրս չի եկել՝ սեպտեմբերի 26-ից սկսած, երբ «Կիևո»-ի հետ խաղին վնասվածք ստացավ:
«Չեմ կարծում, թե նա կարող է խաղալ Թուրինում: Ռիսկի չեմ դիմի, քանի որ չեմ ուզում ևս մեկ անգամ կորցնել նրան»,- Soccerway-ը փոխանցում է Ստրամաչոնիի խոսքերը:








































