Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն Լոնդոնում հյուրընկալվել էր «Քրիսթալ Փելես»-ին:
«Քաղաքայիններ»-ի առավելությամբ անցած խաղն ավարտվեց նրանց տրամաբանական հաղթանակով 0:2 հաշվով: Հանդիպման հաշիվը բացվեց 4-րդ րոպեին: Աչքի ընկավ Էդին Ջեկոն: Իսկ 43-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց Յայա Տուրեն:
Այսպիսով, այս հաղթանակից հետո «Սիթի»-ն վաստակում է 77 միավոր և 1-ին հորիզոնականում գտնվող «Լիվերպուլ»-ից միավորների տարբերությունը հասցնում է 3-ի: Հարկ է նշել, որ Մանուել Պելեգրինիի սաները 1 խաղ պակաս են անցկացրել: Իսկ «Քրիսթալ Փելես»-ը, իր վաստակած 43 միավորով, շարունակում է ընթանալ մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականում:
«Քրիսթալ Փելես» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2
0:1 Ջեկո (4՛), 0:2 Տուրե (43)









































