Անգլիայի առաջնության 36-րդ տուրի «Լիվերպուլ» – «Չելսի» հանդիպումից հետո, որն ավարտվել էր լոնդոնցիների 0:2 հաշվով հաղթանակով, «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր գոհունակությունն է հայտնել իր թիմի տարած հաղթանակով: Ինչ-որ բան նշելու առիթ չկա, քանի որ ըստ՝ Մոուրինյոյի չեմպիոնի տիտղոսը կնվաճի այլ ակումբ:
«Հիմա մենք կարող ենք ասել, որ Անգլիայի ապագա չեմպիոնին հաղթել ենք երկու անգամ,- Մոուրինյոի խոսքերն է մեջբերում BBC-ն: – Եթե չեմպիոն դառնա «Լիվերպուլ», ապա մենք նրանց երկու հանդիպումներում էլ հաղթել ենք: Եթե չեմպիոն դառնա «Սիթի»-ն նույն բանը կստացվի: Այս պահին մեզ 1 միավոր է անհրաժեշտ, որպեսզի ապահովենք 3-րդ հորիզոնականը:
Այս մրցաշրջանը մեզ համար դրական ստացվեց: Թիմը բարելավվել է իր խաղը շատ կողմերից, բայց նշելու ոչինչ չունենք. չեմպիոն կդառնա «Լիվերպուլ»-ը կամ «Մանչեսթեր Սիթի»-ն: Ինչ-որ մեկը կարծում էր, որ մենք «Էյնֆիլդ»-ում պարտվելու ենք 0:3 կամ 0:5 հաշվով, ինչպես տեղի էր ունենում շատերի հետ: Բայց չէ՞ որ շատերն էին կարծում, որ այստեղ այսպիսի արդյունքի հասնելը անհնար կլինի: Տղաները հիանալի խաղ ցուցադրեցին: Ես ուրախ եմ նրանց և երկրպագուների համար»:








































