Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Երևանում գործում է սիրիահայերին աջակցող հիմնադրամ (լուսանկարներ)

Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց սիրիահայերին օժանդակող հանձնաժողովի անդամ Վարուժան Մասարաջյանը` կենտրոնը ստեղծվել է Սիրիայից Հայաստան վերադարձած հայերին օգնություն ցուցաբերելու նպատակով:

«Անձամբ ես 9 տարի է` վերադարձել եմ Հալեպից, և քանի դեռ Սիրիայում պատերազմը շարունակվում է, այժմ գնալով ավելի ու ավելի շատ հայեր են վերադառնալու: Նշեմ նաև, որ նրանց մեծ մասը հիմնականում ուզում է հաստատվել Հայաստանում: Մենք օգնում ենք վարձակալել բնակարաններ. սա առաջնային և ամենակարևոր խնդիրն է: Բայց միայն բնակարան վարձակալելը բավական չէ. մարդիկ այնտեղ աշխատանք ունեին, բիզնես, անհրաժեշտ է այստեղ այդ մարդկանց ապահովել նաև աշխատատեղերով: Դրանով էլ, կարծում եմ, պետությունը պետք է զբաղվի:

Մենք նաև որոշ գումար ենք տրամադրում, ինչպես նաև երիտասարդների ուսման հարցն ենք փորձում կարգավորել այստեղ: Ավելի քան 400 ընտանիք մեզ արդեն դիմել է: Այդ ընտանիքներից 95 տոկոսին մենք կարողացել ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել: 12 հոգուց բաղկացած հանձնաժողովը զանգերի և այցելությունների միջոցով գրառում է մարդկանց տվյալները, նաև այն, թե ինչի օգնության կարիք ունեն նրանք, և մի քանի օրվա ընթացքում փորձում ենք ցուցաբերել անհրաժեշտ օգնությունը»:

Ինչպես արդեն հայտնի է, Հայաստանում սիրիահայերի աջակցության մեկ այլ կազմակերպություն կա ՝ ՀՅԴ-ի նախաձեռնությամբ ստեղծված «Օգնիր եղբորդ» կազմակերպությունը:

Մեր խնդրանքով Վարուժան Մասարաջյանը խոսեց այս երկու կազմակերպությունների տարբերությունների մասին. «Միանշանակ մենք քաջալերում ենք ցանկացած կազմակերպություն, որն օգնություն է ցուցաբերում Սիրիային: «Օգնիր եղբորդ» կազմակերպության անդամների հետ երբևէ չենք զրուցել, բայց տեղյակ եմ, որ նրանք օգնություն՝ անհրաժեշտ դեղորայք և սնունդ են ուղարկում Հալեպ, իսկ մենք փորձում ենք օգնել այստեղ վերադարձած սիրիահայերին: Հետևաբար մրցակցության մասին ոչ մի խոսք լինել չի կարող: Մեզ աջակցում և ֆինանսավորում է Հայ բարեգործական հիմնադրամը: Մենք կուսակցությունների հետ ոչ մի առնչություն չունենք և այսքան ժամանակ օգնություն չենք ստացել, բայց եթե այն լինի, միայն կողջունենք և ուրախ կլինենք»:

Վարուժան Մասարաջյանի կարծիքով` Սիրիայում պատերազմը դեռ երկար կշարունակվի, հետևաբար այս կազմակերպությունը դեռ շատ անելիք ունի. «Եթե հրաշքներ չպատահեն, ապա ամենաքիչը երեք տարի պատերազմը կշարունակվի, Հայաստան վերադարձողների թիվն էլ գնալով կավելանա, մենք էլ՝ Հալեպից վերադարձածներս, կփորձենք հնարավորինս օգնել նրանց»,- եզրափակեց Վ. Մասարաջյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում