Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Դասախոսն ազատվել է աշխատանքից ռեկտորի հերթական օրինախախտման արդյունքում

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի դասախոս Լիանա Գալոյանը 35 տարի նույն բուհում աշխատելուց հետո այս տարվանից դարձել է գործազուրկ. ազատման հրամանում նշված է` պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ: Բուհի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանն էլ նախկին դասախոսին աշխատանքից ազատելու պատճառը համարել է նրա` գիտական աստիճան չունենալն ու կենսաթոշակային տարիքը:

Մինչդեռ, ինչպես Լիանա Գալոյանն է նկատում, իրենց բուհում «չպաշտպանած» ու թոշակառու շատ դասախոսներ կան, որոնք տարիներով աշխատում են ինստիտուտում. հասկանալի պատճառներով կոլեգաների անունները չի նշում, բայց հավատացնում է, որ այդպիսիք քիչ չեն: «Եթե ես նոր եմ թոշակի շեմը հատել, բա մարդիկ տասնյակ տարիներով թոշակառու են, ինչո՞ւ չի հանում,- ասում է Լիանա Գալոյանը,- ոտքերը քարշ տալով են ման գալիս, լսարանում էլ նստած են մնում: Թող 50 տոկոսի շեմը նրանցով պահպաներ, ոչ թե ինձնով (ռեկտորն ինձ ասաց, որ ինստիտուտի 50 տոկոսը պիտի պաշտպանած լինի): Այդ շեմի ծանրութեթև անողն էլ ես է՞ի»:

Բացի այդ՝ Լիանա Գալոյանը թոշակի է անցել 2010-ից, բայց չգիտես ինչու այդ փաստը միայն 2 տարի հետո է գրավել ռեկտորի ուշադրությունը:
Մինչև սեպտեմբերի 6-ը Լիանա Գալոյանը ամբիոնի վարիչի կողմից ներկայացված ծանրաբեռնվածություն է ունեցել, որը չի հաստատվել հումանիտար գծով պրոռեկտոր Թումանյանի կողմից` ռեկտորի կարգադրությամբ. այդ մասին վերջինս անձամբ է հաստատել Գալոյանի հետ առանձնազրույցի ժամանակ (ի դեպ, այդ զրույցի ձայնագրությունն առկա է): Ռեկտորը հստակ հասկացրել է` չի ուզում, որ Գալոյանն այլևս աշխատի բուհում, քանի որ «արատավորել է ինստիտուտի` առանց այն էլ արատավորված անունը»:

Իսկ Գալոյանի հետ կապված` իսկապես նախորդող իրադարձություններ են եղել, որոնք էլ, նրա համոզմամբ, իրեն աշխատանքից հեռացնելու իրական պատճառն են. նույն բուհի լաբորանտ Անահիտ Նալբանդյանը Գյումրիի օդանավակայանից նրա իրերի հետ մի փաթեթ էր ուղարկել Մոսկվա, որը ճանապարհին կորել էր: Դրանից հետո լաբորանտը, Գալոյանի խոսքով, սկսել էր հետապնդել ու սպառնալ իրեն ու աղջկան` կորած փաթեթի համար պահանջելով փոխհատուցում: Գալոյանը հրաժարվել էր փոխհատուցել և նրա դեմ նախ ցուցմունք էր տվել ոստիկանությունում, ապա պատվին և արժանապատվությանը հասցված վնասի փոխհատուցման պահանջով հայց էր ներկայացրել դատարան, քանի որ Նալբանդյանը խայտառակում էր իրեն` ինստիտուտի ուսանողների, դեկանների և նույն ռեկտորի մոտ ներկայացնելով որպես «մայկա-տրուսիկի գող»: Բնականաբար աշխատակիցների անվան շուրջ ծագած աղմուկը դուր չէր գա իր բուհի «անվան համար դողացող» ռեկտորին, և արդյունքում Գալոյանը հայտնվեց դրսում: Իսկ Նալբանդյանը շարունակում է աշխատել, քանի որ, ռեկտորի բացատրությամբ, որպես վարչական աշխատող` նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրն անժամկետ է:

Ի դեպ, նույն առանձնազրույցի ժամանակ, երբ Գալոյանը խնդրել է ռեկտորին՝ աշխատանքից չզրկել իրեն` հաշվի առնելով իր սոցիալական վիճակը, որ միայնակ մայր է, խնամքի տակ ունի նույն բուհի վճարովի համակարգում սովորող ուսանող դուստր, ի պատասխան` ռեկտորն առաջարկել է դիմում գրել վարձավճարի զեղչի համար` միաժամանակ տեղեկացնելով, որ չի խոստանում անպայման զեղչել, հնարավոր է`առավոտյան արթնանա ու մտափոխված լինի: «Բայց հո իր գրպանի փո՞ղը չէ դա: Ես չեմ հասկանում` պետական բուհը սեփականություն է դարձե՞լ` ինչ ուզեն, անեն: Ու ամենավիրավորականը` իր ասելուց այնպես դուրս եկավ, որ «եթե գիտեիր` պետք է թոշակի գնաս, կարող է չաշխատես, ինչու էր աղջիկդ բուհ ընդունվում, որ չպիտի կարողանայիր վարձ վճարել»,- ասում է Լիանա Գալոյանը:

Խախտվել է դասախոսի աշխատանքային իրավունքը:

2002-ից բուհը Գալոյանի հետ յուրաքանչյուր տարի աշխատանքային պայամանագիր է կնքել 1 ուստարով: Մինչդեռ, ըստ նրա, քանի որ դասախոսական աշխատանքը շարունակական է, իր հետ պայմանագրերը պետք է կնքվեին առնվազն 3 տարով: «Չենք իմացել, որ 1 տարով կնքելու իրավունք չունի: Հիմա արդեն գիտեմ, որ դրանք անօրինական են: Ըստ երևույթին՝ այդ մի-մի տարովը կախման մեջ է գցում գործատուից. ամեն տարվա վերջին ընկնում էինք տարակուսանքի մեջ` արդյոք ժամ կունենանք, թե չենք ուենենա»,- ասում է նախկին դասախոսը: Ըստ նրա` իր իրավունքը խախտվել է նաև աշխատավարձի հարցում. լինելով հրավիրված դասախոս` մշտապես ցածր աշխատավարձ է ստացել մրցույթով ընտրված դասախոսների համեմատությամբ, թեև բացարձակապես նույն աշխատանքն է կատարել: «35 տարվա ստաժ ունեմ, ինչո՞ւ պիտի 42 հազար դրամ աշխատավարձ ստանայի»,- սրտնեղում է Լ. Գալոյանը:

Բացի այդ՝ նրա նկատմամբ օրենքը խախտվել է նաև՝ կապված գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ. Գալոյանի ազատման հրամանը տրված է պայմանագրի ժամկետը լրանալու կապակցությամբ: Այս դեպքում, օրենքով, 10 օր շուտ նա պիտի գրավոր ծանուցվեր այդ մասին, ինչը չի արվել: Ավելին` երբ ինստիտուտի կադրերի բաժնում ասել է, որ իրեն ծանուցում չի ուղարկվել, նրան ինչ-որ թուղթ են ցույց տվել` ամբիոնի` աշխատանքից ազատված 3 դասախոսի ստորագրությամբ, որից մեկն էլ` իր անվան դիմաց: Գալոյանը նույնիսկ չի հիշում այդ թղթի մասին: «Ըստ իրենց փաստաթղթի (կադրերի բաժնում պահվող) մենք իբր ստորագրել ենք: Ես խիստ կասկածեցի, որովհետև 3-ի ստորագրությունն էլ նման էր ու նույն թանքով: Ասացի`բայց ես ստորագրե՞լ եմ, ես չեմ հիշում, որ ստորագրել եմ. ինչ-որ խզմզոց էր: Դե հիմա ստորագրել եմ, չեմ ստորագրել, այդ փաստաթուղթը ես չունեմ, համ էլ` դրա մեջ 3 ազգանուն կար, դա ինչպես կարող էր ծանուցում կոչվել»,- կասկածելի փաստաթղթի մասին էլ է հիշատակում Գալոյանը:

Դարձյալ օրենքի խախտմամբ`ազատման հրամանն էլ է ինքը պահանջել` ռեկտորին ուղղված գրավոր դիմումով: Հրամանը տրված է հունիսի 30-ին, աշխատանքից ազատված դասախոսն այն ստացել է հոկտեմբերի 2-ին` որպես իր դիմումի պատասխան: «Ես ինչքան գիտեմ` բոլոր հիմնարկներում երբ մարդն աշխատանքից ազատվում է, հրամանն իր աշխատանքային գրքույկի հետ տալիս են ձեռքը: Ես ազատման հրամանս վերցնելու համար էլ պիտի խնդրեմ պարոն Խաչատրյանին»,- զարմանում է Գալոյանը:

Ինչպես հայտնում են ՀՀ աշխատանքի պետական տեսչությունից, Լիանա Գալոյանի վերաբերյալ «նշված իրավախախտումներով արդեն իսկ կիրառված են վարչական ներգործության միջոցներ»: Պարզվում է` ներկայացված հարցերն արդեն իսկ ուսումնասիրվել են սույն թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Աշխատանքի պետական տեսչության կողմից նույն` Վանաձորի մանկավարժական ինստիտուտում իրականացված՝ ըստ անհրաժեշտության ստուգման ընթացքում և արդյունքում արձանագրվել է, որ գործատուի կողմից խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքները` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 95-րդ հոդվածի պահանջները, համաձայն որի` «որոշակի ժամկետվ աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով՝ հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ», ՀՀ աշխատանքային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ`«աշխատանքային հարաբերությունների կողմերի իրավահավասարությունը` անկախ նրանց սեռից, ռասայից, ազգությունից, լեզվից, ծագումից, քաղաքացիությունից, սոցիալական դրությունից, դավանանքից, ամուսնական վիճակից և ընտանեկան դրությունից, տարիքից, համոզմունքներից կամ տեսակետներից», 5-րդ` «աշխատողների իրավունքների և հնարավորությունների հավասարությունը», 8-րդ`«աշխատանքային հարաբերությունների կայունությունը» կետերը:

Ստուգման արդյունքներով ընդունվել է վարչական տույժ նշանակելու մասին որոշում, որով ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում