Իտալացի աշխարհահռչակ նախկին մրցավար Պիերլուիջի Կոլինան կարծում է, որ ֆուտբոլային մրցավարը միշտ ճիշտ որոշումներ է կայացնում, իսկ ֆուտբոլիստները պետք է համակերպվեն այդ մտքին.
«Կարծում եմ, որ որոշումները, որոնք մրցավարն ընդունում է հանդիպումների ժամանակ, օբյեկտիվ են, քանի որ նա մտածելու ժամանակ չունի և պետք է կայծակնային արագությամբ որոշում կայացնի: Դա նրանց աշխատանքի բնույթն է, և ֆուտբոլիստները պետք է համակերպվեն այդ մտքին»,- հայտարարեց Կոլինան:
Որոշ ֆուտբոլիստներ, որոնք իրենց մեծ խաղացողներ են համարում, չեն կարողանում իրենց դրսևորել կարևոր խաղերի ժամանակ: Նրանք անհետանում են խաղադաշտում: Նույնը երբեմն լինում է նաև մրցավարների հետ»,- հայտարարեց Կոլինան:








































