Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչի «Ռեալ»-ի և «Բավարիա»-ի պատասխան հանդիպումը կսպասարկի պորտուգալացի մրցավար Պեդրու Պրոենսան: Այդ մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի և Կարլո Անչելոտիի թիմերի հանդիպումը կկայանա Մյունխենում` ապրիլի 29-ին:
«Ռեալ»-«Բավարիա» առաջին` Մադրիդում կայացած խաղն ավարտվել է «արքայական ակումբ»-ի`1:0 հաշվով հաղթանակով:







































