Քանի որ 007 գործակալը վերադարձել է նոր՝ «Skyfall կոորդինատներ» ֆիլմով, Telegraph-ի քննադատներն այդ առիթով ընտրել են Բոնդի՝ իրենց սիրելի դերակատարներին:
Հրատարակության գլխավոր կինոքննադատ Ռոբի Քոլինի խոսքով՝ լավագույն Բոնդը Դենիել Քրեյգն է: Նրա խոսքով՝ Քրեյգի մարմնավորած Ջեյմս Բոնդը փորձառու ավազակ է, սադիստ, հակադրութունների ռումբ:
Իսկ ահա քննադատ Թիմ Ռոբին կարծում է, որ ամենալավ Բոնդը եղել է Շոն Քոներին: Նույն կարծիքին է նաև Մարկ Մոնահանը, որը թեև հիացած է Ռոջե Մուրի և Դենիել Քրեյգի խաղով, սակայն նրա ընտրությունը կանգնել է Շոն Քոներիի վրա: Պատճառը նրա ատլետիկությունն է և նորաձևության վայրի ոճը:
Իսկ ահա Telegraph-ի սցենարիստ Էդ Քամինգը Թիմոթի Դալթոնին է համարում լավագույն սուպերգործակալ, քանի որ, նրա խոսքով, նա Բոնդին մարմնավորել է այնպես, ինչպես գրքում է պատկերված՝ սառը, դաժան: Նա կարծում է, որ հանրությանը Քոներին գրավել է իր ձայնով, Մուրը՝ հոնքերով, Քրեյգը՝ ծնոտով:









































