Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակներ է հղել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին և վարչապետ Ռեջեփ Էրդողանին՝ կապված Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 89-ամյակի հետ:
Նամակում Ալիևը նշել է. «Քաղաքական հեղինակությունն ու ուժեղ տնտեսությունն այսօր Թուրքիան վերածել են տարածաշրջանի առաջատար պետության: Մենք անչափ ուրախ ենք միջազգային մակարդակով Թուրքիայի ունեցած բոլոր հաջողությունների համար և հպարտանում ենք դրանցով: Ադրբեջանի ու Թուրքիայի միջև առկա համագործակցության պատմական խոր արմատները հանդիսանում են գործընկերության ցուցադրական մոդել:
Ոչ վաղ անցյալում տեղի ունեցած Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի երկրորդ նիստում կողմերի առջև դրված առաջադրանքներն ու ստորագրված երկկողմանի պայմանավորվածությունները ազդակ են հաղորդում տարածաշրջանային համագործակցության զարգացմանը»:









































