Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Հարկային վարչարարության ոլորտում Հայաստանը բարելավել է իր վարկանիշը

Պետական եկամուտների կոմիտեի բարեփոխումների հիմքում առանցքային դեր ու նշանակություն ունի հարկ վճարողների սպասարկման որակի բարելավումը և էլեկտրոնային ժամանակակից ծառայությունների ներդրումը, որոնց ուղղությամբ հատկապես վերջին տարիներին մի շարք միջոցառումներ են իրականացվել: Իսկ հարկային վարչարարությունում իրականացվող փոփոխություններն իրենց դրական ազդեցությունն են թողնում Հայաստանի դիրքի վրա տարբեր միջազգային վարկանիշներում: ՊԵԿ շարունակական բարեփոխումների արդյունքում արձանագրված էական առաջընթացը բարձր է գնահատվել միջազգային հեղինակավոր կառույցների կողմից:

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից վերջերս համատեղ հրապարակած «Գործարարությամբ զբաղվելը-2013» զեկույցի համաձայն Հայաստանը ընդհանուր ցուցանիշի բարելավման հետ մեկտեղ առաջընթաց է արձանագրել նաև «Հարկերի վճարումը» ցուցանիշում: Ըստ ՊԵԿ ռազմավարական ծրագրավորման վարչության պետ Սասուն Հայրապետյանի, մասնավորապես, այդ ցուցանիշով Հայաստանը 44 կետով բարելավել է դիրքերը` 185 երկրների շարքում 152-րդ տեղից բարձրանալով 108-րդ տեղը: Ցուցանիշի հաշվարկման ժամանակ հաշվի են առնվել հարկերի և պարտադիր վճարումների ընդհանուր թվաքանակը, վճարման մեթոդը, հաճախականությունը, հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը, հիմնական հարկային հաշվետվությունների կազմման, ներկայացման և վճարման համար ծախսվող ժամանակը, ինչպես նաև հարկի դրույքաչափը` շահույթի նկատմամբ: «Հարկերի վճարում» ցուցանիշի գծով առաջընթացն արձանագրվել է նշված առաջին երկու` «վճարումներ» և «ժամանակ» բաղադրիչների բարելավման շնորհիվ:

Հարկային բարեփոխումների ծրագրով, ինչպես նաև ՀՀ կառավարության այլ ծրագրերով (այդ թվում նաև գործարար միջավայրի բարելավմանն ուղղված միջոցնառումների ծրագրով) սահմանվեցին այնպիսի ուղղություններ, որոնք կոչված էին հարկ վճարողների համար հարկային պարտավորությունների կատարման հնարավորինս պարզեցված մեխանիզմների սահմանմանը` զուգակցված վարչարարական արդի գործիքների կիրառմամբ: «Ինչպես օրենսդրական, այնպես էլ վարչարարական գործիքների համալիր կիրառումը հանգեցրեց հարկային հաշվետվություն-ների մշակման, ներկայացման պարբերականության, վճարումների կատարման քանակական ցուցանիշի բարելավման, ինչպես նաև էականորեն նվազեցրեց վերջիններիս համար հարկ վճարողների կողմից ծախսվող ժամանակահատվածը»,-նշել են ոլորտի պատասխանատուները:

Վերջին տարիներին մեկնարկած բարեփոխումների կարևորագույն ուղղություններից մեկը հարկերի հաշվառման և վճարման համար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառության կրճատումն է, ինչը հնարավոր դարձավ էլեկտրոնային համակարգի ներդրման շնորհիվ: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքերով, բարեփոխումների շրջանակում 2009թ. հունվարի 1-ից գործարկվել է հարկային հաշվետվությունների էլեկտրոնային եղանակով ընդունման համակարգը: «Այս տարիների ընթացքում համակարգի շարունակական կատարելագործման արդյունքում պարբերաբար աճել է հարկային ձևերի քանակը` 7-ից հասնելով 45-ի: Պետք է նշել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ պետական կառավարման մարմնի կողմից կիրառվել է էլեկտրոնային փաստաթղթերի մշակման համակարգ, ինչի նախաձեռնողը եղել է հենց ՊԵԿ-ը: 2010թ. հունվարի 1-ից մատուցվող էլեկտրոնային ծառայություններին ավելացվել է հաշիվ-ապրանքագրերի էլեկտրոնային եղանակով լրացնելու մեխանիզմը: Այս համակարգն առավելագույնս հեշտացնում է հարկ վճարողների աշխատանքը` ազատելով դուրս գրված հաշիվ-ապրանքագրերի վերաբերյալ հետագայում հաշվետվություն ներկայացնելու պարտականությունից»:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ 2009-2012 թվականներին հարկ վճարողներին էլեկտրոնային ծառայություններ մատուցելու ուղղությամբ մի շարք այլ աշխատանքներ ևս իրականացվել են, մասնավորապես հսկիչ-դրամարկղային մեքենաների համակարչային ցանցին միացումը GPRS համակարգի միջոցով, ՊԵԿ-ի ինտերնետային կայքում տեղադրվող տեղեկատվության շրջանակների ընդլայնումը, ապառքների և չներկայացված հաշվարկների վերաբերյալ ծանուցումների էլեկտրոնային փոստով առաքումը:

Էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունավետության մասին է վկայում նաև վերջին տարիների վիճակագրությունը: Այսպես, եթե 2010-ին էլեկտրոնային հաշվարկ ներկայացնողների թիվը կազմել է 3 933, 2011թ.-ին` 7 286, ապա 2012-ի 9 ամիսների ընթացքում այն հասել է 11 077-ի: Իսկ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրողների թիվը 2011թ.-ի 3 334-ից 2012-ի նույն ժամանակահատվածում հասել է 4 734-ի, էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվների քանակն էլ կազմել է` 2011թ.-ին 4 446,938, 2012թ. 9 ամիսներին` 4 260 008: GPRS համակարգով ցանցին միացված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում