Բրեյդվուդում (Իլինոյս նահանգ), Subway խորտկարանի աշխատակիցը կանխել է հաստատության կողոպուտը՝ ապուրի շնորհիվ, հայտնում է Chicago Sun-Times-ը: Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին:
Ոստիկանների խոսքով` դիմակավոր անձը մտել է խորտկարան, երբ այն արդեն փակում էին: Նա հաստատության աշխատակցուհուն ստիպել է նորից բացել դուռն ու պահանջել է բացել դրամարկղը:
Աշխատակցուհուն օգնության է եկել նրա գործընկերը: Նա ապուրի կաթսան շրջել է չկայացած գողի վրա, նրա և գողի միջև կռիվ է սկսվել: Հանցագործին հաջողվել է փախչել: Հայտնի է, որ նա դեպքի վայրը լքել է փոքր սև ավտոմեքենայով, որի ղեկին կին է եղել:
Ներկայումս նրա ձերբակալման մասին դեռևս չեն հայտնում:









































