Սիրիական բանակին «ահաբեկչությունը երկաթե ձեռքով արմատախիլ անելուց բացի՝ այլընտրանք չի մնում ՝ ազատելու երկիրը ավազակային խմբավորումների ներկայությունից»: Այս մասին ասվում է Սիրիայի Արաբական Հանրապետության զինվորական հրամանատարության՝«ՍԱՆԱ» գործակալության տարածած կոմյունիկեում:
«Կրակի դադարեցման բացահայտ ձախողումը և մարտական գործողությունները դադարեցնելուց հրաժարվելը վկայում են նրանց նվիրվածության մասին նախագծին, որն ուղղված է Սիրիայի պառակտմանն ու ոչնչացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Այսօր՝ առավոտյան, լրացել է հրադադարի ժամկետը, որը սահմանվել էր 4 օր առաջ՝ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմիի նախաձեռնությամբ: Կիրակի, ինչպես հաղորդում է AFP-ն, Սիրիայում բռնության զոհ է դարձել 29 խաղաղ բնակիչ, 10 զինվոր և 13 ապստամբ:









































