Thursday, 25 06 2026
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան

ՀԱԿ ակտիվիստը դատապարտվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօրվա դատավճռով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ Վարդգես Գասպարիին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի առաջին մասով՝ Խուլիգանություն: «Փաստինֆո» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատարանը պատիժ է նշանակել նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով, սակայն օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելով՝ վերջնական պատիժ նշանակեց տուգանք նվազագույն աշխատավարձի 30-ապատիկի չափով, այսինքն՝ 30 հազար դրամի չափով:

Հիշյալ հոդվածի առաջին մասը՝ Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, նախատեսում է պատիժ տուգանքի տեսքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը 50-ապատիկի չափով, կամ կալանք՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

Ըստ մեղադրական եզրակացության, Վարդգես Գասպարին 2011թ. հոկտեմբերի 20-ին ժամը 12.00-ի սահմաններում ՀՀ կառավարության թիվ 1 շենքի մոտակայքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը, ինչն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով: Ըստ մեղադրանքի, շուրջ 15 րոպե տևողությամբ աղմկել է և հայհոյել, իր այդ դիտավորյալ գործողություններով խանգարել անցորդների և ներկաների հանգիստը:

Իր վերջին խոսքում ամբաստանյալը հայտարարել էր, որ իր դեմ խուլիգանության հատկանիշներով հարուցված գործը դուրս է իրավական հարթությունից: Ըստ նրա, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության խաղաղ ցույցի մասնակիցներն, այդ թվում՝ ինքը, ընդամենը հակազդել են քաղաքացիական հասարակության իրավունքների ոտնահարմանը: Ավելին, ըստ ՀԱԿ ակտիվիստի, այդ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն է անհարգալից վերաբերմունք դրսևորել քաղաքացիական հասարակության հանդեպ, և մասնակի դիմադրության հանդիպելով՝ հանձնարարել է ոստիկանություն բերման ենթարկել իրեն:

Մեղադրող՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը, իր մեղադրական ճառում միջնորդել էր Վ.Գասպարիին տուգանք նշանակել՝ 50 հազար դրամի չափով:

Իսկ Վ.Գասպարիի պաշտպան, փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդել էր իր պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ:

Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնել է Վ.Գասպարիի մյուս պաշտպանը՝ Ռոբերտ Ռևազյանը, պաշտպանական կողմը բողոքարկելու է դատավճիռը վերաքննիչ դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում