Սուպերմոդել Նաոմի Քեմբլն իր սիրեցյալին` ռուս օլիգարխ Վլադիմիր Դորոնինին Ջայպուրում դղյակ է նվիրել: Ճիշտ է՝ ընդամենը 4 օրով, քանի որ հենց այդքան կտևի Վլադիմիրի ծննդյան տարեդարձին նվիրված տոնակատարությունը։ Այս մասին հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Այդ դղյակ-հյուրանոցի նախագահական լյուքս համարն ավելի քան 12 հազար դոլար արժե: Ինչպես վստահեցնում են աղբյուրները, Նաոմին ողջ շենքն է վարձակալել: Օլիգարխի ծննդյան օրը նոյեմբերի 7-ին է, սակայն միջոցառումը կսկսվի նոյեմբերի 4-ին:
42-ամյա Նաոմին դղյակի վարձակալման համար օգտվել է տուրիստական գործակալության ծառայություններից։ Նա անգամ օգնել է, որ իրենց մի քանի ընկերներն արագ մուտքի արտոնագիր ստանան` տոնակատարությանը մասնակցելու համար:
Դարոնինի ծննդյան տոնին մասնակցելու են Դոնաթելա Վերսաչեն, Քեյթ Մոսը, Ջորջիո Արմանին, Ջենիֆեր Լոպեսը, Ռոման Աբրամովիչը և այլոք:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Նաոմի Քեմբլը և Վլադիսլավ Դորոնինը բաժանվել են:









































