Բրիտանացի լորդ Ջասթին Փորթմանը շատ ցավագին է տանում ռուս սուպերմոդել Նատալյա Վոդյանովայի հեռանալու փաստը: Ավելին` նա հրաժարվում է ստորագրել ամուսնալուծության փաստաթղթերը, հրաժարվում է նաև այդ հարցով նրա փաստաբանների հետ հանդիպումից: Այս մասին հայտնում է Дни.ру-ն:
Նատալյա Վոդյանովան և լորդ Էդվարդ Հենրի Բերքլիի որդին հեռացել են միմյանցից 3 տարի առաջ: Վերջին ամիսներին մոդելը հանդիպում է ֆրանսիացի միլիոնատեր Անտուան Առնոյի հետ: Նրանք արդեն մտածում են երեխա ունենալու մասին, սակայն մինչ օրս Նատալյան պաշտոնապես ամուսնալուծված չէ:
Շշուկներ են պտտվում, թե պատճառը ամուսնական պայմանագիրն է, որը կնքել է ամուսնական զույգը: Մոդելը, սակայն, հերքել է այդ տեղեկությունը: Վոդյանովայի խոսքով` ապահարզան տեղի կունենա, սակայն ոչ հիմա. նա չի ցանկանում նրան ցավ պատճառել:
Ամուսինները հեռացել էին 9 տարվա համատեղ կյանքից հետո: Պատճառների մասին պաշտոնապես չի հայտարարվում: Զույգը 3 երեխա ունի` 9-ամյա Լուկասը, 6-ամյա Նեվան և 5-ամյա Վիկտորը: Հաղորդվում է, որ նրանք չեն ամուսնալուծվում երեխաներին ցավ չպատճառելու համար:
Իբրևէ թե Նատալյան ամուսնական պայմանագիր է կնքել, համաձայն որի` ամուսնալուծությունից հետո երեխաները պետք է մնան հայրիկի հետ, և քանի որ նրանք սովորել են ժամանակի մեծ մասը մայրիկի հետ անցկացնելուն, ապա տեղափոխությունը կարող են ծանր տանել:









































