ՄԱԳԱՏԷ-ի նախկին տնօրեն, Եգիպտոսի նախագահի նախկին թեկնածու Մուհամմեդ Էլ-Բարադեյը հանդես է եկել եգիպտական հասարակությունում ավելի հաճախակի դրսևորվող սեռական ոտնձգությունների վերաբերյալ ելույթով:
Նոբելյան մրցանակի դափնեկիրը հայտարարել է.
«Սեռական ոտնձգությունները գոյություն ունեն միայն բարբարոսական հասարակություններում, որտեղ բացակայում է բարոյականությունը»:
Բարադեյը ուշադրություն է դարձրել, որ մահմեդականությունը չի կատարում իր դերը` «Կրոնն ուսմունք է և բուժում, ոչ թե միայն ծեսեր և երգեցողություն»:
Եգիպտոսի վարչապետ Հիշամ Քանդիլը խոստացել է պայքարել այդ ամոթալի ֆենոմենի դեմ և սեռական ոտնձգությունները դարձնել քրեորեն պատժելի:









































