Ռուսական էստրադայի ամենահայտնի կոմիկներից մեկը՝ Միխայիլ Գալուստյանը, երեկույթ էր կազմակերպել իր ծննդյան օրվա ու իր մասնակցությամբ նոր ֆիլմի շնորհանդեսի կապակցությամբ: Այս մասին հայտնում է kp.ru կայքը:
Արտիստին «Վարդագույն կադիլակ» ռեստորան շնորհավորելու էին եկել մարդիկ, ում այդքան էլ հաճախ հնարավոր չէ տեսնել աշխարհիկ երեկույթներին՝ հոկեյիստ Ալեքսանդր Օվեչկինը, գեղասահորդ Ռոման Կոստոմարովն ու նրա կինը՝ Օքսանա Դոմնինան, Տատյանա Նավկան, երգչուհի Глюк’oZа-ն ու Քեթի Տոպուրիան, Պավել Վոլյան…
Հնչել են շնորհավորանքներ ու կենացներ դերասանի ծնողների՝ Սերգեյ ու Սուսաննա Գալուստյանների, շոումեն Գարիկ Մարտիրոսյանի կողմից:
Դերասանը ստացել է բազմաթիվ նվերներ՝ ատրճանակ, Պուշկինի ստեղծագործությունների հատորյակ, պոկերի սեղանի տեսքով տորթ…









































