ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել Չեմպիոնների Լիգայի ու Եվրոպայի Լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության անցկացումը:
Նախատեսված էր վիճակահանությունն անցկացնել դեկտեմբերի 14-ին, սակայն այն հետաձգվել է: Փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 20-ին: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամլո ծառայության առցանց տարբերակը:
Վիճակահանությունը կանցկացվի շվեյցարական Նյոն քաղաքում:
Հատկանշական է, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 25-ին «Ուեմբլի» մարզադաշտում, իսկ Եվրոպայի Լիգայինը՝ տասն օր շուտ «Ամստերդամ Արենա»-ում:









































