Ֆերնանդո Ալոնսոն քննադատել է Ferrari-ին և նշել, որ թիմը առաջընթաց չի գրանցում:
«Մյուս թիմերը քիչ են խոսում, սակայն շատ նորամուծություններ են կատարում, մենք` հակառակը: Պետք է զգալիորեն բարելավենք մեր Red Bull-ը: Սակայն մենք չենք կարող այնպես անել, որ մեր բոլիդն ամենաարագը լինի:
Խոսքերը ոչինչ չեն նշանակում: Շատ ենք խոսում բոլիդի նոր մասերի մասին, որոնք պետք է մրցուղի բերենք, բայց ոչ մի անգամ այդ խոսքերն իրականություն չեն դառնում»,- նշել է Ալոնսոն:
Ferrari-ում հերթական անգամ հաստատել են, որ աերոդինամիկ նոր փաթեթ կբերեն Հնդկաստանի Գրան պրի: Ալոնսոն, այնուամենայնիվ, չի շտապում ուրախանալ: