«Մանչեսթեր Սիթի»-ն բանակցություններ է վարում «Բարսելոնա»-ի մարզական գծով նախկին տնօրեն Չիկի Բեգիրիստայնի հետ:
48-ամյա կատալոնացուն առաջարկում են նույն պաշտոնը զբաղեցել անգլիական ակումբում:
Բրիտանական լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն` Բեգիրիստայնի թեկնածությունն առաջարկել է «Բարսելոնա»-ի նախկին փոխնախագահը` «քաղաքայիններ»-ի գործադիր տնօրեն Ֆերան Սորիանոն, ով Չիկիի հետ կողք կողքի է աշխատել «Քամփ Նոու»-ում` Ժոան Լապորտայի նախագահության օրոք:








































