Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից դեռևս գնահատվում է ծանր։ Նա ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեցին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից:
Մնացած 8-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տուժածներից 7-ն այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն բաժանմունքներ։
Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Խանջյան 20 հասցեում կառուցվող շինության երրորդ հարկը փլուզվել էր շինարարների գլխին: Մի քանի ժամ տևած փրկարարական աշխատանքներից հետո հաջողվել էր բոլոր տուժած շինարարներին դեպքի վայրից դուրս բերել և տեղափոխել հիվանդանոց:









































