Ձախ եզրում ունեցած իր խնդիրները լուծելու նպատակով «Միլան»-ը հետաքրքրված է հոլանդացի ֆուտբոլիստ Ռոյսթոն Դրենտեի ծառայություններով:
«Ռեալ»-ի նախկին ֆուտբոլիստը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի: Այդ պատճառով «ռոսսոներիներ»-ը կարող են ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերն անվճար:
Հիշեցնենք, որ Դրենտեն վարձավճարով հանդես էր գալիս «Էվերթոն»-ի կազմում:







































