Լոնդոնի «Արսենալ»-ի ֆրանսիացի 29-ամյա պաշտպան Բակարի Սանյան վերականգնվեց վնասվածքից և վերադարձավ ընդհանուր խումբ:
Սանյան արդեն 2 խաղ է անցկացրել 2-րդ թիմի կազմում, իսկ այսօր միացել է հիմնական խմբին:
Խաղացողը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայանալիք ՔՓՌ-ի հետ առաջիկա խաղին, քանի որ գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի ցանկանում ռիսկի դիմել:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսի 5-ին «Նորվիչ»-ի հետ կայացած խաղում Սանյան ոտքի կոտրվածք էր ստացել:










































