Կատալոնական El Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ «Բարսելոնա»-ի պաշտպան Մարտին Մոնտոյան իր իրավաբանների հետ միասին պատարաստվում է հակընդդեմ հայց ներկայացնել տաքսու այն վարորդի դեմ, ով իրեն օրերս մեղադրել է դրամապանակ գողանալու մեջ:
Մոնտոյան մատնացույց է անում այն փաստին, որ իրեն մեղադրած Միգել Կոլյադոն խառնում է իրողությունը ու ոստիկանությանը բաներ է հայտնում, որոնք հակասում են մեկը մյուսին, ինչն էլ մատնացույց է անում, որ նրա ասածի մեջ ճշմարտություն չկա:
Հիշեցնենք, որ օրերս Միգել Կոլյադոն մեղադրել է Մոնտոյային նրանում, որ վերջինս, տեսնելով մեքենայի նստատեղին ընկած դրամապանակը, որ պատկանում էր վարորդին, թաքուն վերցրել է այն, ու չի վերադարձրել այն:




































