Կանադացի հնէաբանները պարզել են, որ ջայլամանման հյուսիսամերիկյան դինոզավր-օրնիտոմիմները շքեղ փետուրներ են ունեցել, ինչը նրանց դարձնում է Նոր Աշխարհի տարածքում հայտնաբերված փետրավոր առաջին մեծամողեսները, ասված է Science ամսագրում հրապարակված հոդվածում:
Գիտնականները պեղումներ են կատարել Աթաբասկա գետի լողավազանում` Կանադայի հյուսիս-արևմուտքում:
Այստեղ հնէաբանները հայտնաբերել են Ornithomimus edmontonicus-ի 3 կմախք` համեմատաբար մեծ դինոզավրերի, որոնք մեծ կտուցի ու մարմնակառուցվածքի պատճառով համարվել են «Մեզոզոյան ջայլամներ»:
Այս տեսակը 19-րդ դարի վերջին բացահայտել է անմերիկացի հնէաբան Չարլզ Մարշը:
«Դինոզավրերը ծածկված են եղել փետուրներով ամբողջ կյանքում, սակայն միայն հասուն առանձնյակներն են փետուրներ ունեցել թաթերի վրա, որոնք կազմել են դեկորատիվ թևեր»,- ասել է գիտնականների խմբի ղեկավար Դարլա Զելենիցկին:
«Այն,որ թևեր ունեցել են միայն հասուն առանձնյակները, խոսում է այն մասին, որ թևերն օգտագործվել են կենդանիների կյանքի ուշ շրջանում, հնարավոր է` հակառակ սեռին գրավելու համար կամ ձու դնելու համար»,- նշել է հոդվածի մեկ այլ հեղինակ`Ֆրանսուա Տերյենը:









































