Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում «Մալագա»-ից պարտություն կրելուց հետո մեկնաբանել է խաղը:
«Մենք չենք կոնտրոնանում դրվագներն իրականություն դարձնելիս: Հարկավոր է աշխատել այդ ուղղությամբ:
Այնպես չէ, որ իրավիճակը բարդացել է հենց Չեմպիոնների Լիգայում. մենք վատ ենք խաղում նաև առաջնությունում: Հետևաբար անհրաժեշտ է ուղղակի կենտրոնանալ հաջորդ խաղի վրա: Մենք պարտավոր ենք հաղթել «Ջենոա»-ին՝ մեր վստահությունը վերագտնելու համար»,- ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Ալեգրիի խոսքերը:







































