«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ «Այաքս»-ն արժանի հաղթանակ է տարել իր թիմի նկատմամբ:
«Գտնում եմ, որ «Այաքս»-ն ավելի լավ էր խաղում: Ես, հավանաբար, վատ էի նախապատրաստվել խաղին: Խոսք անգամ լինել չի կարող «Այաքս»-ի խաղը թերագնահատելու մասին:
Մեզ համար բարդ է լինելու խմբից դուրս գալը: Մեր մրցակիցները 7, 6, 4 միավորներ ունեն` համապատասխանաբար: Եթե մենք փլեյ-օֆֆ դուրս գանք, հրաշք կլինի: Սաներիս վերականգնել հոգեբանորեն բարդ չի լինի: Մրցաշրջանը երկար է, բավականին շատ խաղեր ենք անցկացնում, յուրաքանչյուր անհաջող խաղից հետո միշտ էլ կարելի է շտկել իրավիճակը»,- նշել է լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչը:









































