Խանջյան փողոցի թիվ 20 շենքի մոտակայքում տեղի ունեցած փլուզման առիթով դեռևս քրեական գործ չի հարուցվել: Դեպքի վայրում ոստիկանության քննիչները առայժմ քննչական գործունեություն են իրականացնում:
Ոստիկանության Կենտրոնի քննչական բաժնի քննիչ Հրաչ Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ հանգամանքներն ուսումնասիրվում են, կատարվում է դեպքի վայրի զննություն: Հարցին, թե քրեական գործ հարուցվելո՞ւ է, քննիչը պատասխանեց. «Հիմա դեռ ոչինչ չեմ կարող ասել»: Սեփականատիրոջ անունը նույնպես Հրաչ Սարգսյանը չնշեց՝ ասելով. «Դա էլ թող մնա գաղտնիք»:
Քննիչները տեղեկացրին, որ Կենտրոնի քննչական բաժնի պետի հրահանգով բազմաթիվ քննիչներ են դեպքի վայր ժամանել:









































