«Բորուսիա»-ից կրած պարտությունից հետո (1:2) «Ռեալ»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասը իր կարծիքն է հայտնել խաղի վերաբերյալ:
«Կարծում եմ, լավ խաղացինք պաշտպանությունում: Մրցակիցը կարողացավ օգտագործել այն փաստը, որ մեր պաշտպանությունը լավագույն վիճակում չէ: Ամեն ինչ ավելի բարդացրեց Խեդիրայի վնասվածքը: Երկրորդ գոլը «Բորուսիա»-ն խփեց այն պահին, երբ թվում էր, թե ամեն ինչ վերահսկվում է:
Մեր բախտը մի քիչ չբերեց: Մենք կարող էինք հավասարեցնել հաշիվը, բայց անհրաժեշտ արդյունքը պահպանել չստացվեց:
Կարևոր կլինի «Բորուսիա»-ին մեր դաշտում հաղթելը: Մենք սովոր չենք մրցաշրջանի հենց սկզբում այսքան շատ պարտվելուն: Կարծում եմ`թիմի մոտ լրիվ այլ տրամադրվածություն կլինի»,- Իկերի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:







































