Ճապոնիայի կառավարությունը դիվանագիտական խողովակներով «վճռական բողոք» է հայտնել է չինական կողմին ՝ կապված վերջինիս երեք պարեկային նավերի՝ վիճելի Սենկակու կղզիներ (չինարեն անվանումը՝ Դյաոյուդաո) մտնելու հետ, որը Տոկիոն համարում է իր տարածքը:
Այս պաին չինական երեք նավեր շարունակում են գտնվել կղզիների տարածքում, չնայած Ճապոնիայի առափնյա պաշտպանության պահանջին՝ անհապաղ լքել այդ ջրերը: Սակայն առայժմ ճապոնական կողմը այդ առումով ոչ մի կոնկրետ գործողություն չի ձեռնարկում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ճապոնիայի և Չինաստանի հարաբերությունները սրվել են Սենկակու կղզիների շուրջ այն բանից հետո, երբ սեպտեմբերի 11-ին Ճապոնիայի կառավարությունը 5 կղզիներից 3-ը գնեց դրանց մասնավոր սեփականատերերից: Չինաստանը հայտարարում է, որ պատմական իրավունքներ ունի այդ տարածքի վրա, մինչդեռ Տոկիոն դե ֆակտո վերահսկում է կղզիները: Կղզիների նկատմամբ հավակնություններ ունեն նաև Թայվանը, Վիետնամը, Մալայզիան, Ֆիլիպինները, Բրունեյը: