Անկախ նրանից, թե ով կդառնա ԱՄՆ նախագահ, նա ստիպված կլինի ընտրել ֆինանսական երկու կարևոր պաշտոնների թեկնածուներ։ Այս մասին գրում է The New York Times թերթը:
Ապագա նախագահը պետք է ֆինանսների նոր նախարար և Դաշնային ռեզերվների նոր ղեկավար նշանակի: ԱՄՆ ֆինանսների ներկայիս նախարարի փոփոխման մասին հայտնի դարձավ դեռ անցած տարվա ամռանը, երբ ԱՄՆ-ի ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել, որ Հայթները Բարաք Օբամային տեղեկացրել է, որ ինքը կառավարությունից դուրս կգա, եթե Կոնգրեսը համաձայնության կգա պետական պարտքի աստիճանը բարձրացնելու խնդրի շուրջ: Չնայած որ նախարարը հերքել էր այդ տեղեկատվությունը, միաժամանակ հայտնել էր, որ չի կարծում, թե Օբամայի վերընտրվելու դեպքում կաշխատի նոր կառավարությունում:
2014 թ. հունվարին լրանում է Պետական ռեզերվների ղեկավար Բեն Բերնանկեի պաշտոնավարման ժամանակը, ով հայտարարել է, որ չի պատրաստվում երրորդ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը, նույնիսկ եթե Օբաման վերընտրվի: Բերնանկեի այդ պաշտոնում չաշխատելու հավանականությունն աճում է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետականները քննադատում են նրան Օբամայի օգտին գործելու համար:
Ֆինանսների նախարարի պաշտոնին, մասնագետների կարծիքով, հավակնում է Բիլ Քլինթոնի նախկին շտաբի ղեկավար Էրսքին Բոուլզը:
ԴՌՀ–ի ղեկավարի պաշտոնին հավակնում են Բիլ Քլինթոնի կառավարությունից Լոուրենս Սամմերսը և Բերնանկեի տեղակալ Ջանեթ Իելլենը:








































