Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն այսօր քննարկել է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Խավիեր Մասկերանոյի ստացած կարմիր քարտը:
Հիշեցնենք, որ արգենտինացին երկու դեղին քարտ էր ստացել «Դեպորտվո»-ի դեմ 8-րդ տուրի խաղում ու հեռացվել էր դաշտից:
Այսպիսով, կարգապահական կոմիտեն որոշել է Մասկերանոյին որակազրկել մեկ խաղով, տեղեկացնում է Sport.es-ը:








































