Dolce&Gabbana նորաձևության տան վրա մի շարք քննադատություններ են թափվել՝ «Գարուն-ամառ 2013» հավաքածուի պատճառով, որտեղ օգտագործվել են միջնադարյան ստրուկների թեմաներ: Հիմա այս պատմության մեջ նոր դրվագ է ի հայտ եկել՝ սևամորթ երգչուհի Ազալիա Բենքսի մասնակցությամբ:
Իտալական զույգի նոր հավաքածուի մեջ, որը ցուցադրվում է Միլանում նորաձևության շաբաթի շրջանակներում, օգտագործվել են միջնադարյան ասպետների ռազմավարները, որոնք եվրոպացի տղամարդկանց կողմից բերվել են երկարամյա ճանապարհորդություններից հետո՝ համեմունքներ, ձեռագործ գորգեր, էկզոտիկ արևելյան զգեստներ: «Այս ամենի թվում, եթե հիշենք պատմությունից, կային նաև սևամորթ ստրուկներ: Նրանց կերպարները նույնպես երևում են նոր հավաքածուի մեջ՝ մեծ ականջօղերի և զգեստների վրա արված նկարների տեսքով»,– հաղորդում է Spletnik-ը:
Ինչպես կարծում են ոչ անտարբեր մարդիկ, այս ամենը ցուցադրելով՝ նորաձևության վարպետները սևամորթ ռասային հիշեցրել են իր պատմական ստրկական կարգավիճակը: Պատմական փաստի վերարտադրումը որոշ մարդիկ վիրավորական են համարում:
Մասնավորապես, սևամորթ երգչուհի Ազալիա Բենքսն այնքան է վիրավորվել, որ իր միկրոբլոգում արտահայտվել է այդ մասին՝ կոչ անելով բոյկոտել նորաձևության հայտնի զույգին:








































