Նախընտրական ամենադժվար փուլը՝ բանավեճերը, ավարտելուց հետո նախագահի թեկնածուները կատարում են շրջագայություններ` իրենց ընտրողներին ողջունելու և նրանցից աջակցություն ստանալու նպատակով: Բարաք Օբաման այցով մեկնել է Ֆլորիդա, Միթ Ռոմնին՝ Նևադա:
Հիշեցնենք, որ բանավեճերի երեք փուլերից հետո թեկնածուների «հաշիվը» 2:1 է՝ հօգուտ Բարաք Օբամայի:
Չնայած նրան, որ շատ փորձագետներ մեծ հույս էին դնում հեռուստաբանավեճերի վրա, նախնական հարցումները ցույց են տվել, որ Բարաք Օբաման նախկինի պես Միթ Ռոմնիից առաջ է անցնում 3%-ով:









































