Goal.com-ը տեղեկացնում է, որ անգլիական գրանդերը պայքարում են ՊՍՎ-ի ծագող աստղ Ռիհեդլի Բազորեի տրանսֆերի ձեռքբերման համար: Խաղացողին ցանկանում են իրենց կազմ հրավիրել «Նյուքասլ»-ը, «Արսենալ»-ն ու «Մանչեսթեր Սիթի»-ն:
Բազորեի 16-ամյակը նոր է լրացել, և թիմը ցանկանում է պրոֆեսիոնալ պայմանագիր կնքել նրա հետ:
«Մենք նրան պրոֆեսիոնալ պայմանագիր ենք առաջարկել: Ես խոսել եմ խաղացողի, նրա ընտանիքի անդամների, գործակալի հետ: Սպասում ենք նրանց պատասխանին»,- հայտարարեց ՊՍՎ-ի մարզական տնօրեն Մարսել Բրանդսը:






































