Իսրայելի Էյլաթ քաղաքում կայացած շախմատի կանանց Եվրոպայի ակումբային առաջնությունում Երևանի «Միկա»-ն գրավեց երկրորդ տեղը: Այսօր թիմի շախմատիստուհիները, ակումբի նախագահ Աշոտ Վարդապետյանը հանդիպեցին լրագրողների հետ:
Վարդապետյանն ասաց, որ «Միկա»-ի տղամարդկանց թիմը մրցաշարին չէր ներկայացել ֆինանսական խնդիրների պատճառով, բացի այդ, մեր առաջտար գրոսմայստերները Օլիմպիադայից հետո հանգստի կարիք ունեն.
««Միկա»-ի տղամարդկանց թիմը 3 անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, բայց այս անգամ կային ֆինանսական խնդիրներ: Բացի այդ, մեր առաջատար շախմատիստներն Օլիմպիադայից հետո հանգստի կարիք ունեն: Նրանք մասնակցում էին այլ մրցաշարերի ևս, այդ իսկ պատճառով թիմը չձևավորվեց»:








































