Sunday, 28 04 2024
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Կատար
ՀՀ-ն շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման իր մոտեցումները. Մարգարա-Ալիջան սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Իսրայելը պատրաստվում է լայնածավալ ռազմական գործողության
Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի ֆոնդը համալրվեց նոր ցուցանմուշներով
Զելենսկու ճակատագիրը կանխորոշված ​​է. Պեսկով
15:15
ԵԱՏՄ-ն 2023 թվականին ապրանքաշրջանառության ռեկորդային ցուցանիշ է գրանցել
Վրաստանի բնակչությունը 1 տարում կրճատվել է 1.1%-ով
14:45
60-ամյա կինը նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը
Տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրերի փակման գալա համերգը. ԿԳՄՍ
14:15
Զենքի նոր մատակարարումները թույլ կտան Ուկրաինային դիմադրել. Մակրոն
Հայաստանը ծնկի չի գալիս՝ ՌԴ հաշվարկները հերթով ձախողվում են
Թել Ավիվում հակակառավարական ցույցեր են ընթանում
Էրդողանը ակնարկում է, որ Հայաստանը պետք է հաշվի նստի Թուրքիայի նոր դերակատարման հետ
Հինգ զոհ, ութ վիրավոր. իրանական ավտոբուսի վթարի վայրում աշխատանքները շարունակվում են. ՆԳՆ փրկարար ծառայություն
Սփյուռքը Հայաստանից գործնական սպասելիք ունի իր առօրյա մտահոգությունների վերաբերյալ
Մի խումբ քաղաքացիներ փակել են Երևան- Գյումրի ավտոճանապարհը
Բայդենը չի ընդունում Էրդողանին. Պուտինը կմեկնի՞ Թուրքիա
12:45
ԵՄ-ը կարող է տուգանել Tiktok Lite-ը
12:30
Toyota-ն ավտոարտադրության ռեկորդ է սահմանել
12:15
Չինական BYD ավտոարտադրողը առաջին եվրոպական գործարանը կկառուցի
Այսօր Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան տաքություն
4 քաղաքացի ոտքով բարձրացել են Գութանասար, որտեղ քաղաքացիներից մեկի ոտքը կոտրվել է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փաշինյանը տիկնոջ հետ հանդիպել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլի մասնակիցներին
Տեղումներ չեն սպասվում
10:45
Արհեստական բանականության (AI) ստարտափերը 27 մլրդ դոլարի ներդրում են ստացել

35 հազար դրամով չէ` 35 հազար դոլարով կապրեմ. մամուլ

Երեկ, երբ Աժ-ում քննարկվում էր Հայաստանում նվազագույն աշխատավարձը 2 հազար 500 դրամով ավելացնելու մասին օրինագիծը, որի արդյունքում նվազագույն աշխատավարձը կկազմի 35 հազար դրամ, «Հրապարակ»-ը փորձեց Աժ ՀՀԿ-ական պատգամավորներից պարզել, թե քանի օր կապրեին 35 հազար դրամով: ՀՀԿ-ականները, սակայն, հարցը լսելով` կամ արագ հեռանում էին, կամ, հումորի վերածելով, նետում, թե կփորձեն, նոր կասեն: ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը, ով Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ընկերներից է և բավականին ապահովված, հարցը լսելով` նախ քմծիծաղ տվեց, ապա, երկար դադար վերցնելուց հետո, պատասխանեց.

– Դժվարանում եմ ասել, իսկապես դժվարանում եմ:

– Մոտավորապես:

– Չգիտեմ, պիտի մտածեմ, վաղը որ գաք, ես այստեղ եմ` կասեմ:

– Մեկ ամիս կապրե՞ք:

– Շաաատ դժվար:

– Կապրե՞ք մեկ ամիս:

– …Ավելի լավ է 35 հազար դոլարով ապրեմ:

– Այսինքն Դուք ևս խելամիտ չեք համարում մեր պայմաններում այդ գումարի չափը:

– Դե, բարձրացնում է կառավարությունը, խոստացել է և բարձրացնում է:

– Այս պահի դրությամբ, մեր պայմանների առկա գնաճի և այլնի, և այլնի…

– Մենք, որ շատ հարուստ երկիր չենք, ոչ մեկի համար գաղտնիք չէ, կառավարությունն ի՞նչ անի:

– Բայց, ի տարբերություն շատ երկրների, այստեղ անտրամաբանական թանկացումներ են լինում, և մենք շատ թանկ երկիր ենք:

– Այո, խնդիրներ կան:

Մեկ այլ ՀՀԿ-ական` փուչիկագործ Կարեն Ավագյանից թերթը հետաքրքրվեց, թե արդյոք ճիշտ չէ՞ր լինի բյուջեից հատկացումները սահմանափակել, ասել է թե` բյուջեն խնայել, ինչպես իրենք արեցին փուչիկներ գնելիս, փոխարենը բարձրացնել նվազագույն աշխատավարձը: Ավագյանը վրդովվեց, նեղսրտեց, թե ինքը հազար անգամ խոսել է այդ մասին և ասել, որ փուչիկների գործով ինքը որևէ պատասխանատվություն չի կրում:

– Լավ, Դուք 35 հազար դրամով քանի՞ օր կապրեք:

– Ես ուզում եմ ասել, որ 35 հազարը նվազագույն աշխատավարձն է, և դրանից ներքև անթույլատրելի է, բայց դա չի նշանակում, որ 35 հազար դրամ է լինելու այդ աշխատավարձը:

– Նախարարն էլ հավաստեց, որ շատերն են այդ աշխատավարձը ստանում:

– Այսինքն Դուք մտածում եք, որ մեկ դրույքով հիմնական ստավկա աշխատող մարդն այդքան, թե համատեղ… Իրականում մեր մինիմալ աշխատավարձը տարիների ընթացքում որոշակի աճ է ապրում, բնականաբար, չլուծելով այն բոլոր խնդիրները, որը որ կա, բայց այդ աճը չնկատելը մեկ ուրիշ ծայրահեղություն է: Եթե մենք խոսում ենք բյուջեի այսօրվա հնարավորությունների մասին, իհարկե, սա բարձրացում կարելի է համարել:

– Լավ, Դուք նույն «հիմնավորումներն» եք ներկայացնելու, ինչ մյուս ՀՀԿ-ականներն են անում: Բայց խնդրում եմ հստակ պատասխանել` 35 հազար դրամով Դուք քանի՞ օր կկարողանաք ապրել:

– Չեմ փորձել, փորձեմ` ասեմ:

– Մոտավորապես… կամ գուցե մի քանի կամ մի ժամ:

– Չէ, ես մեկ ժամում հաստատ դժվարանամ ծախսել այդքան:

– Բյուջեի հնարավորությունից եք խոսում, բայց նույն այդ բյուջեից պետական պաշտոնյաներին հատկացված ծառայողական մեքենաները մի քանի միլիոն են կազմում:

– …Ներկայացուցչական ծախսերը չպետք է խառնել այլ ծախսերի հետ: Դուք ինքներդ շատ վատ կզգաք, երբ որոշակի քաղաքական քննարկումների ժամանակ մեր շենքային և աշխատանքային պայմանները չհամապատասխանեն:

– Կոստյո՞ւմն է Ձեզ գեղեցկացնում, կամ` ի՞նչ է նշանակում մեքենաներն եք ցուցադրում:   

– Ոչ, բայց եթե պատկերացնեք… քո ներկայացուցչական վիճակը չի համապատասխանում այն քննարկումներին, այն գործընթացներին, որի մեջ դու կաս:

– Իսկ այդ քննարկումներում Դուք Ձեզ որքա՞ն ամուր և արժանապատիվ եք զգում` իմանալով, որ հետևում սոված ժողովուրդ կա:

– Չէ, Դուք ծայրահեղացնում եք հիմա, իհարկե, կան խնդիրներ, հենց մենք ենք բարձրաձայնում և փորձում լուծել խնդիրները: Բոլոր հատկացումներն ու խնդիրները կարևոր են, և չպետք է դա խառնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում