Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Շախտյոր» – «Չելսի» խաղից առաջ անգլիական ակումբից մամլո ասուլիսի են ներկայացել գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոն ու կիսապաշտպան Խուան Մատան: Իտալացի մասնագետը բարձր է գնահատել ուկրաինական ակումբի գլխավոր մարզչի աշխատանքը:
«Միրչա Լուչեսկուն «Շախտյոր»-ի խաղում ցանկանում է արագ ու գեղեցիկ ֆուտբոլի համադրում տեսնել: Իսկ թիմն անում է հենց այդպես: Նրանք լավ դարպասապահ ունեն, կենտրոնական գծի՝ մարտավարական լավ պատրաստվածությամբ ֆուտբոլիստներ, արագ հարձակվողներ: Լուչեսկուն հիասքանչ մարզիչ է՝ աշխատանքի մեծ փորձով: Նա արդեն իսկ մեծ աշխատանք է արել «Շախտյոր»-ում»,- ասել է Դի Մատեոն:








































