«Շախտյոր»-ի կիսապաշտպան Ֆերնանդինյոն վստահ է, որ իր թիմը հաջողության կհասնի Լոնդոնի «Չելսի»-ի հետ դիմակայությունում:
«Գիտենք, որ մեզ բարդ հանդիպում է սպասվում, բայց ես վստահ եմ, որ հաղթանակ կտանենք «Չելսի»-ի դեմ կայանալիք երկու խաղերում: Լոնդոնյան ակումբի հետ կայանալիք տնային հանդիպման ժամանակ տարած հաղթանակը մեզ մեծ հնարավորություն կտա դուրս գալու փլեյ-օֆֆ:
Հավատում ենք, որ եզրափակչի ուղեգիր ձեռք կբերենք և կհաղթենք ՉԼ գավաթի խաղարկությունում: Գործող չեմպիոնի հանդեպ առավելության հասնելու դեպքում բոլորին կապացուցենք, թե ինչքան մեծ ներուժ ունենք»,- հայտարարել է Ֆերնանդինյոն:







































