Երկու ամիս ժամանակ է մնացել մինչև պատմության նորագույն՝ տարակարծություններով լի շրջանի ավարտը:
Ինչպես նշում է Կանզասի համալսարանի գիտնական Ջոն Հուփսը, որն ուսումնասիրում է մայաների պատմությունը, շատերն այս օրվան ավելի շատ վերաբերվում են որպես հոգևոր փոխակերպումների օր:
Մայաների հին քաղաքակրթությանը շատերը վերագրում են ապագան կանխագուշակելու աստվածային կարողություն:
Մայաներն իրենց օրացույցում ժամանակի մեծ դադարները բնութագրելու համար օգտագործել են, այսպես կոչված, «երկար հաշվարկներ»:
Բացի այդ` օրացույցը թվերը ֆիքսելու հրաշալի միջոց է, սակայն այն ունի ևս մեկ յուրահատկություն` այն «ավարտվում է» այս տարի:
Շատ գիտնականներ, որոնք զբաղվում են մայաների քաղաքակրթության ուսումնասիրմամբ, համակարծիք են, որ եթե մայաների քաղաքակրթությունը շարունակվեր մինչև այժմ,
ապա, ամենայն հավանականությամբ, պետք է սկսվեր նոր օրացուցային փուլը: Այս մասին տեղեկացնում է Infuture.ru-ն:
Մայաների հին տեքստերից որևէ մեկում երբեք չի նշվել, որ հենց այդ օրը պետք է տեղի ունենա, այսպես կոչված, աշխարհի վերջը:









































