Իր իդեալական օրը երաժիշտ Լու Ռիդը այսպես է անցկացրել` սանգրիա է խմել այգում, կենդանիների է կերակրել կենդանաբանական այգում, այնուհետև գնացել է կինո, իսկ հետո գնացել է տուն: Ինչպես ցույց է տվել հետազոտությունը` կանայք այլ կերպ են մտածում,- հաղրոդում է Independent-ը:
Բացի 8 ժամանոց քնից, իդեալական օրը իր մեջ ներառում է 56 րոպե առևտուր, 82 րոպե հանգիստ և 46 րոպե ցերեկային քուն, 36 րոպե աշխատանք, 33 րոպե աշխատանքի գնալու ճանապարհ, էլ չհաշված 50 րոպե ճաշի պատրաստման և 75 րոպե ուտելու համար: Ամենաշատ ժամանակը` 106 րոպե, ծախսվել է ինտիմ հարաբերությունների վրա:
Ամերիկյան և գերմանական գիտնականների կողմից անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ ցանկալին դրական ազդեցություն կունենա շատ քիչ քանակությամբ, իսկ մեծ մասամբ կարող է փչացնել ձեր օրը:
Այսպես թե այնպես, իդեալական օրը իր մեջ ներառում է 16 տարբեր զբաղմունքներ, որոնցից յուրաքանչյուրը պետք է զբաղեցնի 33-106 րոպե: Ավելի լավ է բաժանեք ձեր օրը փոքրիկ մասերի, որոնց մեջ անհրաժեշտ է ընդգրկել նաև սիրելի զբաղմունքներից, որպեսզի օրվա ընթացքում ձանձրալի չլինի,- գրում է պարբերականը:









































