«Լիլ»-ի պաշտպան Լուկաս Դինյան հայտնվել է Մադրիդի «Ռեալ»-ի հետաքրքրությունների ոլորտում:
AS-ի փոխանցմամբ՝ «Արքայական ակումբ»-ի ներկայացուցիչները ցանկանում են Դինյային Մադրիդ հրավիրել արդեն առաջիկա տրանսֆերային պատուհանի ժամանակ:
19-ամյա պաշտպանը հաջողությամբ կարող է խաղալ պաշտպանության աջ և ձախ եզրերում:







































